Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կրկին ՀՀ քաղաքացիներ են տուժել
287
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 09:45
Օգոստոսի 22-ին, ժամը 04։26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ.) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս-ն և Է. Բ-ն հոսպիտալացվել են «Միխայելովսկոյե» և «Լացետի» ԲԿ-ներ, իսկ «Mersedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. և Ա. Ն-երը, Դ. Չ-ն, Թ. Պ-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից։ |
Հրաձգություն՝ Աֆղանստանում
15013:06Ողբերգական վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
9410:36Պայթյուն՝ Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայի տարածքում (տեսանյութ)
265Երեկ, 23:00Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին
133Երեկ, 19:06Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)
104Երեկ, 09:24Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր
138Երեկ, 01:18