Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Մերկելը

1361
Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ., 15:10
Ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Մերկելը

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 18-ին նախատեսված հանդիպմանը քննարկվելիք թեմաների մասին։ Պեսկովը կարծիք է հայտնել, որ նրանք դժվար թե քննարկեն Թուրքիային տրամադրվող հնարավոր ֆինանսական օժանդակության հարցը, փոխանցում է РИА «Новости»-ն: «Չեմ կարծում, որ նրանք այդ մասին կխոսեն առանց Թուրքայի նախագահի ներկայության. հարցի քննարկմանը Թուրքիան ևս պետք է մասնակցի»,- ընդգծել է Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպման նպատակը երկու երկրների մերջ եղած առևտրային հարաբերություններ են, Սիրիայի և Ուկրաինայի հարցը։

Վերջին անգամ Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդները հանդիպել էին մայիսին՝ Սոչիում։