«Եվրոտեսիլ 2019»-ը վտանգված է. հնարավոր է այն Իսրայելից տեղափոխվի մեկ այլ երկիր
![]() «Եվրոտեսիլ-2019»-ն Իսրայելից կտեղափոխվի մեկ այլ երկիր, եթե մեկ օրվա ընթացքում իշխանությունները 12 մլն եվրո չփոխանցեն Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU): Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ըստ գործակալության, Իսրայելում կայանալիք միջոցառման տապալման մասին հայտնել է «Կան» պետական հեռուստառադիոկորպորացիայի ղեկավարներից Գիլ Օմերը՝ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին ուղղված նամակում։ EBU-ի պայմաններով, «Կան» կորպորացիան որպես մրցույթի ֆինանսական երաշխիք պետք է կանխավճար վճարեր: Դրամական փոխանցման ժամկետը լրացել է, սակայն այն երկարացվել է մինչև օգոստոսի 14-ը: Ընկերությունում նշել են, որ իշխանությունները դեռևս պետական բյուջեից մրցույթի համար գումար չեն հատկացրել: Հիշեցնենք՝ Լիսաբոնում կայացած «Եվրոտեսիլ 2018-ի» հաղթող է ճանաչվել Իսրայելի երգչուհի Նետտան՝ Toy երգով: Հաջորդ մրցույթի անցկացման իրավունքը տրվեց Իսրայելին: Նեթանյահուն ասել էր, որ «Եվրոտեսիլ»-ը կանցկացվի Երուսաղեմում, բայց հետագայում ԶԼՄ-ը հայտնել էին, որ միջոցառումը տեղի կունենա Թել Ավիվում՝ որոշ երկրներում այդ որոշման հետ կապված դժգոհությունների պատճառով: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
