Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Վանաձորում
![]() Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանում: «Քըրք Քըրքորյանը շատ սիրված էր հայ ժողովրդի կողմից: Քըրքորյանի նման մարդիկ մենք շատ քիչ ենք ունեցել: Նա իր բնույթով շատ համեստ մարդ էր, և իրեն երբեք չի գովազդել: Մեր ժողովուրդն այդքան էլ լավ չի ճանաչում նրան: Սակայն այս գիրքը կարդալով մարդիկ կհասկանան, կտեսնեն, թե իսկապես ո՞վ է եղել Քըրքորյանն ու ի՞նչ է արել: Ես շատ եմ ցանկանում, որ մեր ազգն ավելի լավ ճանաչի Քըրքորյանին, իմանա նրա մասին»,- շնորհանդեսի ընթացքում նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած «Խաղացողը» գրքի հեղինակն Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանն ընդգծել է, որ արժեքավոր գործ է հրատարակվել: Ըստ մտավորականի՝ այս գիրքը միայն ճանաչողական նշանակություն չունի: Այն նաև դաստիարակող և ուսուցողական կարևորություն ունի: «Գիրքը պատմում է մի մարդու մասին, ով մեր ժողովրդի համար մեծ գործ է կատարել: Նա մեծ գործ է կատարել նաև ամբողջ աշխարհի համար՝ մարդասիրական տեսանկյունից: Քըրքորյանը մեր ազգային հերոսներից մեկն է, բայց դա իրեն բնավ պետք չէ, դա մեզ է պետք՝ իր հայրենակիցներին, իր ժողովրդի ներկայացուցիչներին, որպեսզի տեսնենք, թե ի՞նչ մարդ է եղել նա»,- ընդգծել է նա: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
