«Մշակութային տեսանկյունից հեղափոխությունը հապաղում է». Կարպիս Փաշոյան
![]() Ակտիվիստ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մշակութային տեսանկյունից հեղափոխությունը հապաղում է: «Հրագի» երգերը ասվածի վառ վկայությունն են: Ես մեծ հույս ունեմ, որ հեղափոխության փիլիսոփայությունը կտեղափոխվի նաև մշակութային միջավայր՝ դառնալով գրականության, երաժշտության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման առաջնային շարժիչ ուժը: Այն ժամանակ դեռ կանխատեսվում էր, որ ժողովրդական մեծ շարժումը մշակութային պայթյուն է խոստանում, բայց չգիտես ինչու դեռևս դոփում ենք «Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ»-ի նեղ, սահմանափակ ու հակահեղափոխական տիրույթում: Ժամանակն է արդեն ֆիդայական խիստ անձնավորված պարզունակ դրսևորումներին հրաժեշտ տանք: Երգ քաղաքացու մասին, երգ արդարության մասին, երգ ազատության մասին, երգ հավասարության մասին, այլ ոչ թե՝ «Զարթնի Լաո», «Հելի դաշնակ Դրո», «Մերսի քեզ Փաշինյան Նիկոլ»: Մի բան էլ ասեմ: Ես դեմ չեմ նույնիսկ արվեստի միլիտարիզացված դրսևորումներին: Պատերազմող հանրույթներում դա օրինաչափ երևույթ է: Բայց նույնիսկ դա մեր միջավայրում որակով չի արվում: Այս տիրույթում էլ գտնվելով մշտական փնտրտուքների մեջ՝ նորից կանգնում ենք նույն 19-րդ դարի կոտրված տաշտակի առջև: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
