Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իսրայելը «հարված» է որակել Կոլումբիայի կողմից Պաղեստինի ճանաչումը

1674
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 15:20
Իսրայելը «հարված» է որակել Կոլումբիայի կողմից Պաղեստինի ճանաչումը

Բոգոտայում Իսրայելի դեսպանատունը Պաղեստինը որպես ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ճանաչելու՝ Կոլումբիայի Հանրապետության կառավարության որոշումը որակել է «հարված»՝ Իսրայելին: «Սա հարված է երկու երկրների միջև հարաբերություններին: Մենք զարմացած ու հիասաթափված ենք»,- այս մասին նշված է դիվանագիտական ներկայացուցչության թվիթերյան էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոլումբիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն: