Հայ օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը մասնակցել է Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային փառատոնին
![]() Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար Հայկ Տիգրանյանը, ով արդեն տարիներ շարունակ միջազգային տարբեր բեմերում բարձր է պահում Հայաստանի պատիվը, օրեր առաջ՝ օգոստոսի 5-ին, ելույթ է ունեցել Գերմանիայի «Ռեզիդենշպիլե Դարմշտադ» միջազգային հեղինակավոր փառատոնի շրջանակներում կազմակերպված՝ «Իտալական օպերային երեկո» մեծ համերգին։ Հայ օպերային երգիչը հրավիրվել էր կատարելու Ջ․ Վերդիի «Նաբուկկո» օպերայից Զաքքարիայի արիաները՝ Դարմշտադի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ուղեկցությամբ։ Համերգը ղեկավարում էր գերմանացի հայտնի դիրիժոր Վոլֆգանգ Զեելիգերիը։ Համերգի երկրորդ բաժնում Հայկը կատարել է Ջ․ Ռոսսինիի «Սևիլյան Սափրիչ» և «Մովսեսը Եգիպտոսում» օպերաներից հատվածներ։ Երգչի ելույթին անդրադարել են Գերմանական հայտնի պարբերականներ՝ նշելով. «Հայկ Տիգրանյանի փայլուն ելույթը ոգեշնչեց հանդիսատեսին և նա իր բասս ձայնով պայթեցրեց դահլիճը «Սևիլյան Սափրիչ» օպերայից Բազիլիոյի արիայով....»: Պարբերականի տեղադրել է լուսանկար՝ մակագրելով. «Հայաստանի հզոր ձայնը Գերմանիայում է․․․»: Հայկ Տիգրանյանը Հայաստանի Հանրապետության և արտերկրի հայտնի համերգասրահներում մեծ հաջողությամբ ունեցել է բազմաթիվ համերգներ և մասնակցել բազմաթիվ երաժշտական նախագծերի ու փառատոնների: Համերգային ծրագրերով հանդես է եկել Գերմանիայում, Էստոնիայում, Ավստրիայում, Լիբանանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լատվիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Հյուսիսային Կորեայում, Ռուսաստանում: Համագործացել է մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ: Արժանացել է պարգևների և պատվոգրերի: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: |

«Իսրայելն ու ԱՄՆ-ն վնասել են Սպահանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը»․ Բաղայի (լուսանկար)
12915:59
«Կշարունակի՞ աշխատել ՀՑԹԻ-ում և ստանալ աշխատավարձ՝ ցեղասպանության փաստը ժխտող կառավարությունից»․ Հայկ Դեմոյան
7814:24
«Հուշարձանները վերականգնվել են միջազգային բոլոր նորմերին, կոնվենցիաներին, կանոններին համապատասխան». Հարություն Վանյան
127Երեկ, 20:30
«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» Երևանի պատմության թանգարանում բացվել է լուսանկարների ցուցահանդես (լուսանկար)
19008.03.2026, 22:12
«Մի ամբողջ քաղաքակրթության հետ է պատերազմը». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
13506.03.2026, 17:18
Իրանի նախագահն ուղերձ է հղել հարևան պետությունների ղեկավարներին
30604.03.2026, 20:39




