Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղումներ
![]() Արցախի հնագիտական արշավախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հյուսիսային պատի մոտ հայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ (հին ժամանակներում հանգուցյալներին հուղարկավորում էին նաև կարասներում): Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը: «Կարասների չափսերից երևում է, որ մեկը մանկան համար էր. այդ կարասի վրա պատկերված են որսի և այլ պատկերներ: Գտնված կարասները դեռ պետք է վերակագնվեն, որը բավական մեծ գործ է: Հստակ տեղեկություններ և վկայություններ այս պահի դրությամբ մասնագետները դժվարանում են ասել. նյութը դեռևս խորն ուսումնասիրման կարիք ունի, սակայն կարող ենք ասել, որ այն մ.թ.ա 1-ին և մ.թ. 1 դարերին է վերաբերում: Ի դեպ, երկրագիտական թանգարանում ցուցադրության դրված կա նմանատիպ կարաս»,- տեղեկացրել է Ա. Հայրապետյանը: ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36


