Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի նախագահը մեղադրել է Ռուսաստանին՝ Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացնելու մեջ

1906
Երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ., 15:45
Վրաստանի նախագահը մեղադրել է Ռուսաստանին՝ Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացնելու մեջ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի հասցեին՝ մեղադրելով Մոսկվային ագրեսիայի և վրացական տարածքների օկուպացման մեջ: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմը չի սկսվել 2008թ. օգոստոսին, այլ 1991 թվականին:

«Կտրուկ «հարձակումը» Ռուսաստանի հասցեին Վրաստանի նախագահը ցուցաբերել է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի ԱԳ նախարարների, ինչպես նաև Ուկրաինայի փոխվարչապետ Պավել Ռոզենկոյի հետ հանդիպման ժամանակ», այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով, որ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե իր կարծիքով, Ռուսաստանն սկսել է հիբրիդային պատերազմ Վրաստանի դեմ 1991-1992թթ., այնուհետև առանձնացվել են Հանրապետությունից երկու մարզերը՝ Աբխազիան և Հարավային Օսիան:

Լեհաստանի ԱԳ նախարար Չապուտովիչն իր հերթին՝ մեկնաբանելով Հարավային Օսիայի սահմանային խոչընդոտների կարգավորման գործընթացն, ասել է, որ ոչ մի երկիր չի կարող ուժով փոխել մեկ այլ երկրի սահմանները և նման արարքները պետք է դիտվեն որպես միջազգային իրավունքի խախտումներ: