«Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում». ցուցահանդես՝ ՆԱՄ-ում
![]() Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա բացառիկ ցուցահանդես՝ նվիրված Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում կատարված Հայոց ցեղասպանության պատճառով Արևելյան Հայաստան գաղթած և այնտեղ հաստատված, հայոց որբերին օգնության հասած 2 ամերիկացի ԵՄՔԱ-ի կամավորականի (Ջոն Էլդեր և Ջեյմս Էրոլ) մասին: Ջոն Էլդերը և Ջեյմս Էրոլը Հայաստան ժամանեցին 1918թ. հունվարին և հայտնաբերեցին, որ Հայոց ցեղասպանության հետևանքները շարունակում են զգալ տալ երկար տարիներ և տարածվել Արևելյան Հայաստանում թուրքական զորքերի յուրաքանչյուր առաջխաղացմամբ: Ջոն Էլդերի կողմից հավաքագրված ապացույցները բացահայտում են, որ Արևելյան Հայաստանը զերծ չմնաց երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքներից: Չորեքշաբթի՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Ամերիկայի հայկական համագումարը, Վաշինգտոնում Հայկական ազգային ինստիտուտը (ANI) և «Նարեկացի» արվեստի միությունը ներկայացնում են «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» պատմական լուսանկարների և ժամանակակից փաստաթղթերի վրա հիմնված բացառիկ ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսը վերարտադրում է Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում հայերին բազում արհավիրքներից փրկելու Ջոն Էլդերի և Ջեյմս Էրոլի գործադրած գերմարդկային ջանքերի պատմությունը՝ հիմնված Էլդերի անձնական օրագրի, նրա պահպանած բնօրինակ ծառայողական փաստաթղթերի ու նրա մակագրած լուսանկարների վրա։ Խանդավառ կամավորականներ Ջոն Էլդերն ու Ջեյմս Էրոլը՝ նվիրված անվերջ թվացող Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցող ու սարսափելի պայմաններում կռվող զինվորների ոգին բարձր պահելու գործին, օրհասական պահերին որպես հերոսներ կանգնեցին նաև հայ ժողովրդի կողքին: 1919 թվականի օգոստոսին՝ մինչ երկրից հեռանալը, Էլդերի ու Էրրոլի պատասխանատվության տակ էին գտնվում ամերիկյան օգնության ծրագրերի իրականացման գործընթացը, և նույն թվականին արդեն Ամերիկայից Հայաստան են ուղարկվում հրատապ օգնություն և կամավորականներ։ Հետագայում էլդերը գրում է. «Մեկ տարի Երևանում, այն էլ ինչպիսի՜տարի։ Եթե մեկ տարի առաջ ինձ որևէ մեկն ասած լիներ, թե բացի ԵՄՔԱ-ն գլխավորելուց ղեկավարելու եմ նաև 7,500 աշխատակից ունեցող գործարաններ, 350 երեխայի օթևան դարձած որբանոցներ ու 120 մահճակալ ունեցող հիվանդանոց, կմտածեի, որ նա խենթ է»։ Միայն մարտերի ավարտից հետո ի հայտ եկան կործանարար պատերազմի հետևանքները. Էլդերն ու Էրրոլը, Երևանում մնացած միակ ամերիկացիները, ականատես եղան պատմական իրադարձությունների ու սրտաճմլիկ մարդասիրական աղետի։ Մեկ տարի անցավ, մինչ մարդասիրական օգնության աշխատակիցների նոր խումբը Երևան հասավ՝ թեթևացնելու նրանց ծանր բեռը։ Այդ ժամանակ նրանց թափած ջանքերն ու ձեռքբերումները լեգենդ էին դարձել և՛ Հայաստանում, և՛ օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում։ Ցուցադրությունում ներկայացված են 95 լուսանկարներ, որոնցից 64-ը Ջոն Էլդերի լուսանկարների հավաքածուից են, 8-ը ժամանակակից արձանագրություններ ու փաստաթղթեր են, իսկ 4-ը՝ քարտեզներ: Էլդերի օրագրի թվով 32 մեջբերումները, որոնք վավերացնում են ներկայացված լուսանկարներում երևացող ապացույցները, ինչպես նաև ներածական և բացատրական տեքստը, լույս են սփռում նորանկախ Հայաստանի Հանրապետության կյանքի առաջին տարվա վրա: Ցուցադրությունում ներառված է լուսանկարների մի ամբողջ շարք, որը պատմում է Էլդերի՝ Հայաստանում ապրած տարիների մասին, նշվում են Ամերիկյան մարդասիրական օգնության մի քանի այլ աշխատակիցներ ևս: Ցուցադրությունում ներկայացվող այլ ամերիկացիներից են Թբիլիսիում ԱՄՆ հյուպատոս Ֆ. Ուիլլոուբի Սմիթը, ով աջակցում էր մարդասիրական օգնության աշխատակիցների գործունեությանը, Ռոբերթ Մըք Դաուելը, ով ռազմաճակատում էր, երբ թուրքական ուժերը ներխուժեցին և ասպատակեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին), դոկտոր Ջոն Մեյնը՝ Այովա նահանգի Գրիննել համալսարանի նախագահը, ով Մերձավոր Արևելքի Ամերիկյան օգնության կոմիտեի կողմից ականատես եղավ Հայաստանում տիրող սարսափելի իրավիճակին, միսիոներ Գրեյս Նեփփը և Ամերիկյան ԵՄՔԱ-ի երկարամյա նախագահ Ջոն Մոթթը, ով իր ընկերոջ՝ նախագահ Վուդրո Վիլսոնի խրախուսմամբ երիտասարդ ամերիկացիներին ուղարկում էր այնտեղ, ուր զինվորների թիկունքում քաղաքացիական աջակցություն ցուցաբերելու կարիք կար: Ջոն Էլդերը հատկապես ուրախ էր ողջունել իր նման ծնունդով Փենսիլվանիայից երկու հոգու՝ Փիթսբուրգից գործարար Հովարդ Հայնցին և Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի նախագահ Ուոլթեր Ջորջ Սմիթին, ով Հայաստան էր եկել Ամերիկյան նպաստամատույց վարչության (American Relief Administration) կողմից: Երկուսն էլ նշանավոր ընտանիքներից էին: Սմիթն ամուսնացած էր Էլիզաբեթ Դրեքսելի հետ, ում հորեղբայրը՝ բանկի կառավարիչ և բարերար Էնթոնի Դրեքսելը, հիմնադրել էր Ֆիլադելֆիայի Դրեքսել համալսարանը: Սմիթը դարձավ հայ ժողովրդի եռանդուն պաշտպանը: Ցուցադրությունում տեղ գտած ապացույցները հայտնվել են տարբեր մարմինների համագործակցության շնորհիվ: Էլդերի ընտանիքի ու ԵՄՔԱ-ի աշխատակիցների թույլատրության ու տրամադրած ապացույցների շնորհիվ է, որ այս նվիրյալ հումանիստների պատմությունը չի մոռացվել ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում: Կովկասում հակամարտության գագաթնակետին, երբ մարդասիրական օգնության այլ աշխատողներ նախընտրեցին հեռանալ, Ջոն Էլդերը հրաժարվեց հեռանալ՝ վախենալով, որ օգնության ծրագրերի դադարեցման արդյունքում տասնյակ հազարավոր հայեր սովի կմատնվեն: Նրան է վերագրվում 15,000 հայ որբերին տրամադրված օգնությունը: Ավելին, ԵՄՔԱ-ի ցուցադրությունը հիշեցնում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության հետևանքները շարունակում էին զգացնել տալ երկար տարիներ և տարածվել Արևելյան Հայաստանում թուրքական զորքերի յուրաքանչյուր առաջխաղացմամբ: Ջոն Էլդերի կողմից հավաքագրված ապացույցները բացահայտում են, որ Արևելյան Հայաստանը զերծ չմնաց երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքներից: 1919թ. հունվարի 16-ին նա գրել էր. «Փախստականների շրջանում հոլոքոստ [ու սպանդ] է տեղի ունեցել»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
