«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնում ներկայացվել են նոր տարազային հավաքածուներ
![]() Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում վաղ առավոտից մեկնարկել էր «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր, իսկ փառատոնի երկրորդ հատվածում ներկայացվել են դիզայներներ Գևորգ Շադոյանի, Սվետլանա Հակոբյանի և Լիլիթ Մելիքյանի տարազային հավաքածուները: Հավաքածուների ցուցադրությանը հետևել են բազմաթիվ մայրաքաղաքի բնակիչներ, ինչպես նաև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներ: Նորաձևության ցուցադրությանը իրականացվել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների կողմից: «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանն այս փառատոնին ներկայացել է «Երևանյան խճանկար» հավաքածուով, որում ներկայացված են ինչպես նոր աշխատանքները, այնպես էլ տարբեր տարիների լավագույն նմուշները: Լիլիթ Մելիքյանն այս տարի ներկայացրել է նաև հարսանեկան տարազային հագուստներ: Դիզայներ Գևորգ Շադոյանը, ով անցած տարի ներկայացրել է իր «Վերածնունդ» հավաքածուն, այս տարի փառատոնին մասնակցել է հին և նոր հավաքածուների համադրությամբ՝ «Վերածննդից անկախություն» խորագրով: «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ին առաջին անգամ մասնակցող «Տարազ ԷյԷմ» նորաձևության սրահի հիմնադիր տնօրեն, դիզայներ Սվետլանա Հակոբյանը ներկայացրել է իր ազգային բաղադրիչներով «Թավշյա հմայք» հավաքածուն: Փառատոնի երկրորդ հատվածի բարձր տրամադրությունն ու երաժշտական ռիթմերն ապահովել են «Գողթ» և «Հող» խմբերի անդամները: Իսկ փառատոնի ավարտին «Միլեն շոու բալետ» համույթի կատարմամբ փառատոնն ամփոփվել է «Արցախ» ստեղծագործության ներքո բեմականացված համարով: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
