Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Տղերք, ինչ-որ չի կպնում, ինչ-որ շատ-շատ խառն եք ու ոնց-որ լրիվ խառնում եք». Ստյոպա Սաֆարյան

584
Երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ., 21:05
«Տղերք, ինչ-որ չի կպնում, ինչ-որ շատ-շատ խառն եք ու ոնց-որ լրիվ խառնում եք». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Եթե ՀՀ Զինված ուժերի կազմում հրաձգային զենքով զինված խմբերը չեն մասնակցել մարտի մեկին, ինչպես նշում են Վիկտոր Սողոմանյանն ու պաշտպանները, մինչդեռ մարտի 1-ից հետո հայտնաբերվել է հրաձագային զենքի շուրջ 3000 պարկուճ, մնում է ենթադրել, որ 0038 հրամանով հատկացված զենքը տրվել է «ժողովրդական խմբերի՞ն»: Տղերք, ինչ-որ չի կպնում: Ավելին, չի կպնում այն, որ Քոչարյանն առաջին հարցազրույցում ասել էր՝ ես կապ չունեմ 0038 հրամանի հետ, Միքայել Հարությունյանն է ընդունել այն, հիմա ընդունում եք, որ Քոչարյանն, այո, դրա հետ կապ ունի, բայց դա արել է ՊՆ երկու փոխնախարարներին քաղաքական պրոցեսներից ետ պահելու համար: Չի կպնում, երբ Քոչարյանն սկզբում ասում էր դա արվել է սահմանին ակտիվացած հակառակորդին հակադարձելու համար, հիմա ընդունում եք, որ արել է ներքաղաքական նպատակներով՝ զորքը սահմանից մայրաքաղաք բերելով ու արդյունքում մարտի 4-ի դիվերսիայի պատճառ ստեղծելով: Ինչ-որ շատ-շատ խառն եք ու ոնց-որ սաղ լրիվ խառնում եք»: