Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Մարմաշենի վանքը փլուզվում է, տարածքի մասին հոգ տանողները մեղադրում են Մշակույթի նախարարությանը

1024
Կիրակի, 05 օգոստոսի, 2018 թ., 17:05
Մարմաշենի վանքը փլուզվում է, տարածքի մասին հոգ տանողները մեղադրում են Մշակույթի նախարարությանը

Մարմաշենի վանական համալիրը սկսել է ինքնափլուզվել, հայտնում է Armtimes.com-ը Եթե նախորդ տարի պոկվում և ընկնում էին միայն դրսի հսկա քարերն ու գմբեթները պահող սյուների որոշ հատվածներն, ապա այսօր արդեն վանական համալիրը մեծ արագությամբ սկսել է քայքայվել նաևբներսից: Մոմավաճառն, ով զբաղվում է նաև վանական համալիրի մաքրությամբ և պահպանմամբ, վանքի դռները բացել, քարաթափումը տեսել և տեղյակ է պահել Մարմաշենի վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանին:

Թափված քարերը մոմավաճառը չի հավաքել, անգամ ձեռք չի տվել: Դրա համար լուրջ պատճառ ունի: Տևական ժամանակ է 7-րդ դարի պատմաճարտարապետական այս կոթողը հայտնվել է գերխոնավացման մեջ, անընդհատ ինքնափլուզվում է: Դժբախտ դեպքերից խուսափելու համար քահանայի հանձնարարությամբ մոմավաճառը ամենավտանգավոր հատվածների քարերը հասարակ շախաղով 3 ամիս առաջ ամրացրել է, որպեսզի դրանք չթափվեն վանք այցելողների վրա և որևէ մեկի մահվան պատճառը չդառնան: Մշակույթի նախարարությունը քահանային և մոմավաճառին դրա համար տուգանել է: «Քայքայվում է, տեր չեն լինում, երբ որ ես էլ կենեմ՝ խոսանգը: Չիդես ինչ էնես, ոնց տիրություն էնես: Մինիստրությունը միլիցիա է տվել, թե Սամվելը ընչի է քարերը սվաղե: Բայց ի՞նչ, թողնեի թափիր մարդկանց վրա՞: Իրանք տեր չեն, հեչ բան չեն էնե, նույնիսկ չեն գա տեսնի, թե ինչ է քանդվել, ինչ է պոկվել, ինչ լուծում կա: Ոչ մի անգամ էլ չեն եկել: Բայց տուգանելուց՝ կտուգանեն»,- ՀԺ-ի հետ զրույցում ասել է մոմավաճառ Սամվել Մաթևոսյանը: Թե որքան է տուգանքի չափը, տեր Փառերն քահանան դեռ չգիտի, ենթադրում է, որ 50-ից 100 հազար դրամ մինիմում գումար կլինի: Բայց անկախ այդ ամենից, քարերը պետք էր ամրացնել,- ասաց քահանան: «Որովետև ես վախենում եմ, որ ուխտավորներ են, գալիս են, վազվզում են, կպնում են քարին, որ շրջվեց, ես ինչ պատասխան եմ տալու: էստեղ մշակույթի նախարարությունը չի գա ծնողին պատասխան տա, կանգնելու է ասի տեր հայր ես, տիրություն արա, քարը չընկնի իմ երեխայի վրա: Երկու շատ վտանգավոր հատվածներ կան, մեկը Վահրամ Պահլավունու գերեզմանի վերևում գտնվող քարն է, երեխաները գալիս, էդտեղից մողեսներ են բռնում, և էդ քարը շատ վտանգավոր է, 300-ից 400 կգ է կշռում: Հիմա ես չգիտեմ, դա ամրացնեմ, թե չամրացնեմ: Չեմ ամրացնում ոչ մեկը ձեռքերը չի շարժում, ամրացնեմ էլ, պիտի տուգանվեմ, ես չգիտեմ, էս ինչ պետություն է, էս ինչ հարց է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է
Մարմաշենի վանքը փլուզվում է