Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը բաղկացած է երկու հատվածից. ցուցահանդես-տոնավաճառից հետո կներկայացվեն հայ դիզայներների նոր հավաքածուները: Այս տարի փառատոնին մասնակցել է 25 տաղավար: Իրենց պատրաստած տարազները, զարդանախշերը, գործերն ու այլ նմուշները ներկայացրել են «Տերյան մշակութային կենտրոնը», «Տարազ և արտ» ֆոտոլաբը, Ասեղնագործ վարպետները, «Tashir Street» առևտրի կենտրոնը, «Հայկական ապրանքանիշեր» ընկերությունը, «Ֆոտո ատելիե Մարաշլեանը», «Անահիտ Սիմոնյան ֆեյշն» նորաձևության տունը, «Տարազ ԷյԷմ» ազգային նորաձևության սրահը, «Տարազ» ընկերությունը, «Շուշան-Տաթև» ձեռագործ զարդերի ընկերությունը, «Hand made by Arus» ընկերությունը, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Մեգերյան կարպետը», «Շադոյան Ֆեյշն» նորաձևության տունը, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը: Բարի ավանդույթ է դարձել նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը փառատոնին: Իրենց ազգային մշակույթը տաղավարներում ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ն, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան: Այս տարի փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից Երևան է ժամանել Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով խոստովանել է, որ հիացած է հայկական տարազների գեղեցկությամբ: «Շատ ուրախալի է, որ Երևանում կարևորում են ազգայինը, ավանդականը և համադրում են այն ժամանակակից ոճերին: Ստացվում է շատ գեղեցիկ և ինքնատիպ դիզայն: Ինձ և հազարավոր այլ զբոսաշրջիկների համար սա իսկական տոն է և առիթ՝ ծանոթանալու հայկական բազմադարյա մշակույթին»,- նշել է Մերսեդես Մենոր Սեզպեդեսը: Փառատոնի ընթացքում նա ներկայացրել է նաև իր ազգային տարազները, որոնք բերել էր Իսպանիայից:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի ամփոփում«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի ամփոփում«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի ամփոփում«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի ամփոփում