Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Քննարկվել են Պետական կամերային երաժշտական թատրոնին առնչվող խնդիրներն ու առաջիկա անելիքները

571
Շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ., 23:10
Քննարկվել են Պետական կամերային երաժշտական թատրոնին առնչվող խնդիրներն ու առաջիկա անելիքները

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. օգոստոսի 3-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի է ունեցել Հ. Թումանյանի «Տերն ու ծառան» համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված երաժշտական մանկական ներկայացումը, որին ներկա էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:

Ներկայացման բեմադրող ռեժիսորը և նկարիչը Վիգեն Ստեփանյանն է, երաժշտությունը՝ Վահե Հայրապետյանի և Վիգեն Ստեփանյանի, պարերը՝ Նարինե Միրզոյանի, զգեստները՝ Մերի Արեյանի: Ներկայացումը բեմադրվել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ:

Ներկայացման ավարտից հետո, նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի և տնօրեն Հռիփսիմե Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել և ծանոթացել թատրոնի ստեղծագործական գործընթացների կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին: Քննարկվել է նաև թատրոնին առնչվող խնդիրներն ու առաջիկա անելիքները: Այս համատեքստում, նախարարի տեղակալը նշել է, որ ներկայացված հարցերը ըստ գործառույթների կքննարկվի նախարարության համապատասխան պատասխանատուների հետ՝ հնարավոր բոլոր լուծումները գտնելու նպատակով: