Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում

933
Ուրբաթ, 03 օգոստոսի, 2018 թ., 13:30
Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում

Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով մեծ հաջողությամբ հանդես է եկել Չիլիում՝ երկրի մայրաքաղաքի Teatro Municipal de Santiago հեղինակավոր օպերային թատրոնում: Իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-նօպերային թատրոնում է ներկայացվել բոլորովին նոր և թարմ բեմադրությամբ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնում արդեն երկու տասնամյակ գործունեություն ծավալող առաջատար օպերային երգչուհինդեռևս միակ հայն է, ով հանդես է եկել Չիլիում:

Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում
Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում
Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում
Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում

«Չիլի եմ մեկնել սեփական նախաձեռնությամբ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարԿոնստանտին Օրբելյանից խորհուրդ հարցրի, թե ինչ կարող եմ անել, որպեսզի հանդես գամ այլ երկրներում, լսելի դառնամավելի մեծ շրջանակների: Օրբելյանը խորհուրդ տվեց Մոսկվայում լսումների մասնակցել: Այդ լսումներին գալու էին 10-12երկրների թատրոնների տնօրեններ, մասնակցելու էին օպերային երգիչներ ամբողջ աշխարհից: Լսումներից հետո ստացահրավեր՝ Չիլիում մասնակցելու «Տոսկա»-ի նոր բեմադրությանը»,-նշում է Լիլիթ Սողոմոնյանը:

Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում
Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում

Օպերային երգչուհին փաստում է՝ Չիլիում հավաքվել էին տարբեր ազգերի ներկայացուցիչ արտիստներ: Արտիստը բացառիկջերմ վերաբերմունքի է արժանացել թե՛ թատրոնի ղեկավարության և թե՛ հանդիսատեսի կողմից: Փաստում է՝ Չիլիումանցկացրած 40 օրվա ընթացքում հանդես է եկել 3 ներկայացմամբ և բոլորն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճում. ընդ որում, Teatro Municipal de Santiago հասարակ դահլիճ չէ, այստեղ ժամանակին հանդես են եկել բազում մեծ աստղեր, ինչպես, օրինակ,Պավարոտին, Դոմինգոն և այլք:

Օպերային երգչուհու ելույթներից հետո հանդիսատեսն իր հիացմունքն է արտահայտել հայ երգչուհուն՝ Տոսկայի դերերգիհրաշալի մեկնաբանության համար:

Օպերային թատրոնի առաջատար մեներգչուհին փաստում է՝ նրա ելույթը շատ խորհրդանշական էր, քանի որ, թերևս, ինքը միակ երգչուհին է, որ Հայաստանում առանց փորձի հանդես է եկել Տոսկայի դերերգով:

«Տոսկայի դերերգը շատ հոգեհարազատ է ինձ՝ թե՛ զգացողությունների, թե՛ կերպարի տեսանկյունից: Պուչինիի «Տոսկա»-ն իմամենասիրելի օպերան է»,-հավելում է Լիլիթ Սողոմոնյանը: