Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Եմենում ավիահարվածներից ավելի քան 40 մարդ է մահացել

1982
Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 22:15
Եմենում ավիահարվածներից ավելի քան 40 մարդ է մահացել

Եմենում առնվազն 40 մարդ է զոհվել, շուրջ 70-ը վիրավորել է Սաուդյան Արաբիայի կոալիցիայի հասցրած ավիահարվածների պատճառով: Այս մասին հաղորդում է Ալ-Մադյանի հեռուստաալիքը:

Ավիահարվածն ուղղված է եղել Էլ-Հոդեյդա նահանգի վրա, թիրախներից մեկը դարձել է հիվանդանոցը:

Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից: Մինչ օրս երկրում զոհվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ, քառորդ մասը՝ երեխաներ: