«Խաչատուրովը ցանկության դեպքում կարող է լքել երկիրը». փաստաբան
1867
Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 12:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանությունը դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ Խաչատուրովին երկրից դուրս գալու թույլտվություն տալու խնդրանքով: Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Նրա խոսքով՝ Խաչատուրովը կարող է լքել երկիրը, եթե նման ցանկություն ունենա: «Մենք պարտավորվել ենք հայտնել Խաչատուրովի գտնվելու վայրի մասին, ինչպես նաև երաշխավորել, որ նա անհրաժեշտության դեպքում կներկայանա քննչական մարմին»,- նշել է փաստաբանը: Մ. Պողոսյանը հավելել է, որ միջնորդությունը ներկայացվել է հաշվի առնելով այն, որ Խաչատուրովը ղեկավարում է միջազգային կազմակերպությունն ու ունի պարտավորություններ: «Մենք միջնորդությամբ դիմել ենք հուլիսի 30-ին, սակայն դեռևս պատասխան չենք ստացել»,- հավելել է նա: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00