Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

6168
Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 11:40
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք 2 նախարարի նկատմամբ՝ կապված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ով ձերբակալվել է Թուրքիայում 2016թ. հոկտեմբերին:

«Նախագահի հրամանագրով ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ, ովքեր զգալի դեր են խաղացել հոգևորական Բրանսոնի ձերբակալության հարցում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմիթ Գյուլի և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի բաժնետոմսերն ու հաշիվներն սառեցվել են, բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին արգելված է նրանց հետ գործարքներ կնքել:

Նշենք, որ հոգևորականին մեղադրում են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցության համար, ում Թուրքիայում համարում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր պատասխանատու:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևյլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով ամերիկյան պատժամիջոցները, հայտարարել է, որ դրանով ԱՄՆ-ն արդյունքի չի հասնի: