«Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի բանկային հաշիվներից անհետացել է ողջ գումարը». Московский комсомолец
Դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել երեկ Մոսկվայում Սուրբ Հարություն հայկական եկեղեցում: Միխայիլ Խաչատուրյանին հրաժեշտ տալու եկածները լրագրողներին պատմել են Խաչատուրյանի սպանությունից հետո հաշիվներից ողջ գումարի անհետացման մասին: «Ինչո՞ւ ոչ մեկ չի ասում, թե ո՞ւր է անհետացել ողջ գումարը: Ոչինչ չի մնացել: Միխայիլի ծանոթները համակարծիք են, որ աղջիկների ագահությունը մեծ դեր է խաղացել: Նրանք գիտեին իրենց հոր բոլոր հաշիվների համարները, բոլոր գաղտնաբառերը: Դա խոսում է այն մասին, որ հայրը նրանց վստահում էր: Հայկական ընտանիքներում ծնողները միշտ վստահում են իրենց երեխաներին»,- Московский комсомолец-ին ասել է գործարարի ծանոթներից մեկը: Նա նաև ասել է, որ աղջիկների պատմածը չի համապատասխանում իրականությանը: 3 քույրերն այժմ գտնվում են մեկուսարանում: Քննությունը պատրաստվում է 72 ժամվա ընթացքում առավել ծանրակշիռ փաստեր ներկայացնել: |
Հրթիռային հարված՝ Չեռնիգովի ուղղությամբ. զոհերի թիվն աճում է (լուսանկար, տեսանյութ)
14513:48Պայթյուններ՝ Ղրիմում (տեսանյութ)
22510:30«Դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին դաժան ծեծել են». Վարազդատ Հարությունյան (տեսանյութ)
475Երեկ, 13:36Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի
468Երեկ, 12:36ԱՄՆ-ում զինամթերքի գործարան է այրվել (լուսանկար)
846Երեկ, 12:18Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում
65815.04.2024, 20:06