Իրենց հորը դաժանաբար սպանած քույրերը պատմել են իրենց ստրկական կյանքի մասին
Մոսկվայի Օստանկինոյի դատարանը երկարաձգել է իրենց հորն սպանած հայ քույրերի կալանքը ևս 72 ժամով: Հանցանքի համար կասկածվում են միջնեկ և ավագ քույրերը՝ 18-ամյա Անգելինան ու 19-ամյա Քրիստինան, իսկ փոքր քույրը՝ 17-ամյա Մարիամը, հնարավոր է, խուսափի պատժից, քանի որ չկան փաստեր, որ նա մասնակցել է դանակահարությանը: Այնինչ ավելի վաղ հաղորդվում էր, որ դանակի 40 հարվածից 35-ը նա է հասցրել: Մինչդեռ նորանոր տվյալներ են ի հայտ գալիս հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի գործած բռնություններից: Աղջիկների վկայություններով՝ նա տանը զենքի պահեստ է ունեցել և զենքով պարբերաբար սպառնացել է դուստրերին: Նա նաև արգելել է նրանց դպրոց գնալ, ամբողջ տարվա մեջ նրանք մի քանի անգամ են դասի գնացել: Նրանք նաև պնդում են, որ հայրն իրենց ստրուկի պես է վերաբերվել: Հաշվեհարդարների սպառնալիքներից ընտանիքի ամենակրտսերը՝ 16-ամյա որդին, մոր հետ փախել են տնից: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30