Ամենաառողջ սննդակարգը՝ ըստ գիտնականների
![]() Կետոգենիկ սննդակարգն ավելորդ քաշը կորցնելու ամենաիդեալական միջոցն է: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, գրում է Business Insider-ը: Կետոգենիկ սննդակարգը ցածր ածխաջրային սննդակարգ է՝ ճարպերի և սպիտակուցների չափավոր քանակությամբ: Այս սննդակարգն օրգանիզմի ընդունած ճարպերն օգտագործում է որպես էներգիայի աղբյուր: Սովորաբար սննդի մեջ պարունակվող ածխաջրերը վերածվում են գլյուկոզի, ինչը շատ կարևոր է ուղեղի աշխատանքի համար: Սակայն եթե սննդակարգում ածխաջրերը քիչ քանակությամբ են, գլխուղեղում գլյուկոզի փոխարեն ճարպերն են էներգիայի պաշար հանդիսանում: Լյարդը ճարպը վերածում է ճարպաթթուների և կետոնային մարմինների: Հենց վերջիններն էլ գլյուկոզի փոխարեն էներգիա են մատակարարում մարմնին: Գիտնականները պնդում են, որ այս սննդակարգն օգնում է մարդուն կառուցել սեփական սննդառեժիմը, բարելավել բոլոր ներքին օրգանների աշխատանքը, սրտանոթային գործունեությունը, մարսողությունը, ինչպես նաև նվազեցնել այնպիսի ծանր հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը կամ ծերունական թուլամտությունը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
