ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ իրանական Մանա արվեստագետների խմբի լուսանկարչական ցուցահանդեսը
![]() Իրանի և Հայաստանի միջև առկա են բարեկամական և մշակութային դարավոր կապեր, և հենց այդ կապն էլ ստիպում է դարերի մշակութային ընդհանուր ժառանգություն և ամուր հոգևոր կապ ունեցող ժողովուրդներին այսօր էլ հետաքրքրվել և փորձել ավելի լավ ճանաչել ու ներկայացնել երկու ժողովուրդների մշակույթը միմյանց: Դրա լավագույն ապացույցներից մեկն էլ հուլիսի 28-ին ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցած Մանա «Իրանական արվեստ» անվամբ՝ իրանցի արվեստագետների խմբի իրանագիտության տարբեր ճյուղերը ներկայացնող (Իրանի մշակույթ, ճարտարապետություն և...) լուսանկարչական, պաստառների և ֆոտոմեդիայի ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի մասնակից արվեստագետների կողմից նաև Վարպետաց դաս կանցկացվի, որի շրջանակներում իրանցի արվեստագետները կկիսվեն իրենց մասնագիտական գիտելիքներով, գաղտնիքներով և հմտություններով: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի Կապույտ մզկիթի ուրբաթօրյա հավաքական աղոթքի իմամ հոջաթօլէսլամ Մահմուդ Մովահեդիֆարը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի՝ դեսպանության մշակույթային հարցերի պատասխանատու Սեյյեդ Աբդուլլահ Սոբհանին: ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36



