Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Համաներում իրականացնելու առաջարկով Նաիրա Զոհրաբյանը դիմել է վարչապետին

537
Ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ., 13:00
Համաներում իրականացնելու առաջարկով Նաիրա Զոհրաբյանը դիմել է վարչապետին

«Հայաստանում համաներում վերջին անգամ հայտարարվել է 2013 թվականին: Քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, որոշ դատապարտյալների՝ այլևս հանրային վտանգավորություն չներկայացնելը, բազմաթիվ դեպքերում առողջական խնդրի և կալանքի անհամատեղելիությունը ուղղակի առաջացնում են համաներման անհրաժեշտություն»,- «Ֆեյսբուք»-ում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«23 հուլիսի 2018թ.

Հարգելի պարոն վաչապետ,

Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաև պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը:
Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին վկայում են երկրի իրավաբանների ու փաստաբանների մեծամասնությունը: Անշուշտ, պետության կողմից նման կարևոր քայլ կատարելուց առաջ պետք է համադրվեն այն բոլոր նրբություններն ու հարցադրումները, որոնց համակողմանի վերլուծությունը կարող է միայն հուշել արդարադատության շահերի ու մարդկանց իրավունքների ողջամիտ հավասարակշռմամբ համաներում հայտարարելու իրավաչափության մասին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մարդասիրական քայլը նախ՝ հնարավորություն կստեղծի փոքր-ինչ թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մանավանդ, որ նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ են հանրության համար նվազ վտանգավորություն ունեցող հանցագործությունների համար բավական խիստ պատժաչափերով դատապարտված անձանց թիվը, և ամենակարևորը՝ հանցագործություն կատարած անձանց կտա ուղղվելու և վերասոցիալականացմանը նպաստելու ևս մեկ հնարավորություն»: