Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատման մասին որոշումներ է կայացրել

514
Հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ., 12:40
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատման մասին որոշումներ է կայացրել

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատելու մասին որոշումներ է կայացրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Հարությունյանին 2018 թվականի օգոստոսի 10-ից ազատել գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: