Վաթսուն տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում ներկայացվել է «Գայանե» բալետը
1218
Երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ., 23:30
![]() Վաթսուն տարվա ընդմիջումից հետո հուլիսի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», բալետի ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին: Բալետն ունկնդրել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Մինչ բալետի սկսվելը՝ ելույթով հանդես են եկել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36





