Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Դսեղում գտնվող Թումանյանի տուն-թանգարանից դուրս եկա խորին հիասթափությամբ». Հովիկ Չարխչյան

424
Երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ., 15:25
«Դսեղում գտնվող Թումանյանի տուն-թանգարանից դուրս եկա խորին հիասթափությամբ». Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դսեղում գտնվող Թումանյանի տուն-թանգարանից դուրս եկա խորին հիասթափությամբ: Այդ ինչ ավերածություններ են գործել, երևակայությունից դուրս է: Ամբողջ պատմական միջավայրը ոչնչացված է, տուն ասվածը վերածել են փայտամշակման արհեստանոցի ու Դիսնեյ Լենդի համագործակցության արդյունքում ծնունդ առած մի ռանչոյի, որտեղից Թումանյանն ինքը գլխապատառ կփախչեր: Դեռ լավ էր, որ այնտեղ ծանոթ ու հարազատ մարդկանց հանդիպեցի: Մի քիչ լիցքաթափեցին իրենց ներկայությամբ»: