Գյումրիում բացվեց Հ.Մ.Ը.Մ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանը
![]() Հուլիսի 23-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ Հ.Մ.Ը.Մ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը՝ Բյուրակն Չերազը, Հ.Մ.Ը.Մ-ի կենտրոնական և շրջանային վարչությունների անդամներ, հյուրեր: Օրվա բանախոսն էր ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենադպիր Րաֆֆի Կէօվողլանյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր գյումրեցիների անունից շնորհավորեց ՀՄԸՄ-ականներին՝ կազմակերպության 100 ամյակի և Վահան Չերազի արձանի բացման առիթով: Ողջույնի խոսքով հանդես եկավ Չերազի դուստրը՝ Բյուրակն Չերազը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ներկա գտնվել իմ ծննդավայր Գյումրիում: Շնորհակալություն ՀՄԸՄ-ին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Շնորհակալություն քանդակագործ Սամվել Մուրադյանին հրաշալի քանդակի համար»: Ողջույնի ուղերձ հնչեցվեց նաև համաշխարհային սկաուտական կազմակերպության անունից: Վահան Չերազի արձանի բացումից հետո՝ շեփորախմբի գլխավորությամբ սկաուտական քայլերթով հրապարակով անցան Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար աշխարհի 26 երկրներից հայրենիք ժամանած 1200 սկաուտներ: Հայ հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և խնամակալությամբ, հիմնել սկաուտական և մարզական խմբեր Գյումրիում: Նա գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումների տարիներին: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36







