«Որտե՞ղ է Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանիչ պատ տեսել. դրանք չկան ու չեն եղել». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնելով, որ ադրբեջանական զինուժը 2 օր առաջ գնդակոծել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը, հավելել է, որ այդ ճանապարհին պաշտպանիչ պատեր կան: Որտե՞ղ է Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանիչ պատ տեսել, դրանք չկան ու չեն եղել, Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին, Բաղանիսի բարձունքում մի քանի սալաքար է գցված, որոնք դրվել են 2015թ. տարեմուտին Սերժ Սարգսյանի սահմանագոտի այցն անվտանգ դարձնելու համար: 2016թ. մարտի 18-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնեցի, որ հարկ է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի վտանգավոր, գնդակոծվող հատվածում պաշտպանիչ պատ կառուցել; Խնդիրն այդպես էլ չլուծվեց: Ավելին, ավելի քան 20 տարի Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհը չի նորոգվում, ադրբեջանական զինուժի նշանառության տակ ավտոմեքենաները մի կերպ հաղթահարում են խոր փոսերը: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00