Խախտումներ՝ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
Առողջապահության նախարարն այսօր հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ղեկավարած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ըստ Արսեն Թորոսյանի, բուժում չստացած հիվանդների համար պետությունից 300 միլիոն դրամ է գանձվել։ Ասում են՝ վարչապետը հրահանգել է ուսումնասիրություններ կատարել ոչ միայն հիվանդանոցներում, այլև նախկինում տարբեր պատճառներով զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերում: Ըստ լուրերի՝ այս օրերին խուճապ է զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովներում, հատկապես այն անդամների, ովքեր մասնակից են եղել զինծառայությունից անօրինական ազատման տեղեկանքներ տրամադրելու գործին: Ասում են նաև, որ հրահանգվել է ուսումնասիրություններ կատարել նաև բժշկական այն հաստատություններում, որոնք որևէ ձևով առնչվել են պետպատվերով բուժվող հիվանդների և բժշկական տենդերների հետ: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06