Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը
766
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 18:05
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված և սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը: Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանանց: Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչև 19:00-ն Կարապի լիճ - Հյուսիսային պողոտա - Կարապի լիճ հետագծով: 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետևեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր և այլն: Նշենք, որ մրցույթների հաղթողները կարժանանան հետաքրքիր մրցանակների, հայտնում է քաղաքապետարանը: |
Արսեն Գրիգորյանը բեմից երգեց «Հիմի՞ էլ լռենք» երգը (տեսանյութ)
5321:24Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի»-ն (տեսանյութ)
7319:36«Պարտավոր ենք լինել եկեղեցու կողքին»․ Ալլա Լևոնյան (տեսանյութ)
9614:48Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակույթի գործիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8314:30Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
102Երեկ, 11:18«Հուշարձանների պղծումն անթույլատրելի է՝ որտեղ էլ լինի»․ Զախարովա
58815.05.2024, 14:24