Խորվաթիայի հավաքականի հարձակվողը մարել է իր գյուղի բնակիչների վարկերը
6115
Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 16:15
![]() Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է իր հարազատ գյուղի բնակիչների վարկերը, հաղորդում է Vijesti-ն: «Նա ծնվել է Սփլիթ քաղաքից ոչ հեռու գտնվող փոքր գյուղում: Երբեք չի մոռացել իր արմատները՝ չնայած 19 տարեկանում մեկնել է Իտալիա և միացել «Ֆիորենտինա»-ին: Մեկ անգամ էլ Անտեն մարել է ոչ մեծ բնակավայրի 500 բնակիչների վարկերը»,- պատմել է Ռեբիչի ընկերը՝ Լովրո Շինդիկը: Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում պարտվեց Ֆրանսիայի հավաքականին՝ 2:4 հաշվով: Ռեբիչը մրցաշարում անցկացրել է 6 խաղ և մեկ գնդակ ուղարկել հակառակորդի դարպասը՝ 3։0 հաշվով հաղթելով Արգենտինային։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
