Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայտնի բլոգերն Արմեն Սարգսյանի և Լևոն Արոնյանի մասնակցությամբ հայկական շախմատի մասին տեսանյութ է հրապարակել

4001
Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 14:40
Հայտնի բլոգերն Արմեն Սարգսյանի և Լևոն Արոնյանի մասնակցությամբ հայկական շախմատի մասին տեսանյութ է հրապարակել

Հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով նախօրեին պատմել էր հայկական ցայտաղբյուրների մասին, նոր տեսանյութ է հրապարակել հայկական շախմատի մասին: Տեսանյութում նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու շախմատ խաղացող երեխաները:

«Հայաստանն ինձ հուսադրում է, որ կունենանք մի աշխարհ, որտեղ ամեն ոք կդառնա այն ոլորտի լավագույնը, որը սիրում է: Եվ, իհարկե, շնորհիվ կրթության»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է բլոգերը:

Բացի այդ, բլոգերն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է Արմեն Սարգսյանի հետ լուսանկարն ու կից գրել.

«Շատ քաղաքական գործիչներ միայն խոսում են քաղաքականության մասին: Սակայն Հայաստանի նախագահն ապշեցնում է. նա որոշեց, որ ավելի լավ է կատակել 20 տարվա հնություն ունեցող հայկական կոնյակի բաժակի շուրջ: Անհավանական է: Շնորհակալություն հյուրընկալելու համար, պարոն նախագահ»: