Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է
![]() …Հանդիպումը թատերագիր Պերճ Զեյթունցյանի հետ ոչ թե միայն ուրախություն է, այլև տքնաջան աշխատանք: Որովհետև գրողը ամեն անգամ նորովի է մեկնաբանում թատրոնի իր ըմբռնումը՝ ներկայացնելով պարադոքսալ մի նոր պատմություն: Ուրախությունը հետո է գալիս, երբ ներկայացումը հավաքում է լեփ-լեցուն դահլիճ, և հանդիսատեսը դառնում է մասնակից, երբ հանկարծ, ցավ պատճառելու չափ հստակ հասկանում ես, որ տեխնիկական առաջադիմության մեր դարում ոգեղենի սահմանները հետզհետե ավելի ու ավելի են նեղանում: Խորեն Աբրահամյան Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938թ. հուլիսի 18-ին Ալեքսանդրիայում: Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը: Առաջին գիրքը տպագրվել է 1956-ին։ Զեյթունցյանի պատմվածքներում («Փարիզի համար», 1965, «Կատակերգություն առանց մասնակիցների», 1975, «Ամենատխուր մարդը», 1981, ժողովածուներ) և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (1968) վիպակում վերլուծվում է ժամանակակից մարդու հոգևոր աշխարհը: «Արշակ Երկրորդ» (1977) պատմավեպում պատմական նյութի հիման վրա արծարծվում են արդիական հարցեր: Հեղինակ է 12 պիեսի, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզվով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։ Զեյթունցյանը եղել է Հայաստանի Երկրորդ Հանրապետության մշակույթի առաջին նախարարը: ՀՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հռոմի՝ Արվեստների և հասարակական գիտությունների Թիբերինա ակադեմիայի պատվավոր անդամ: 2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։ Զեյթունցյանը մահացել է 2017 թվականի օգոստոսի 21-ին Երևանում: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
