Գլենդելում տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան - 2800» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը
![]() Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների ծրագրով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Այցելի՛ր Երևան-2800» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարներում պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը: Լուսանկարների բնօրինակներից շատերը մինչև օրս պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում և արտատպվել են հատուկ «Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսում ներկայացվելու համար: Հատկանշական է, որ առանձին ցուցասրահում ներկայացվել են նաև Գլենդելում ապրող հայ արվեստագետների աշխատանքները՝ նվիրված Երևանին: «Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել բոլորին զգալու հնամյա մայրաքաղաքի շունչն ու ջերմությունը, յուրահատուկ մթնոլորտը, ինչպես նաև հրավիրել բոլորին հյուրընկալ մեր քաղաք՝ միասին տոնելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը: Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 22-ը: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
