Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պուտինը Թրամփին առաջարկել է քննարկել երկկողմ հարաբերություններում առկա «ցավոտ կետերը»

1546
Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 16:35
Պուտինը Թրամփին առաջարկել է քննարկել երկկողմ հարաբերություններում առկա «ցավոտ կետերը»

Ինչպես արդեն նշել ենք, Հելսինկիի նախագահական նստավայրի դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը:

«Ես ուրախ եմ հանդիպել Ձեզ Ֆինլանդիայի հյուրընկալ հողի վրա: Ժամանակն է հանգամանորեն խոսելու ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ աշխարհի ցավոտ խնդիրների շուրջ, իսկ դրանք բավականին շատ են»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալ Թրամփի հետ դեմ առ դեմ հանդիպման սկզբում:

ԱՄՆ-ի նախագահն էլ իր հերթին նշել է, որ «կա թեմաների մեծ շարք, որոնք պետք է քննարկել», այդ թվում առևտրային, ռազմական, ինչպես նաև Չինաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցերը:

«Մեր երկու երկրներն ունեն մեծ հնարավորություններ, որպեսզի կարողանան կարգավորել փոխհարաբերությունները»,- ասել է Դոնալդ Թրամփը: