«Ժենգյալով հաց»-ի փառատոն՝ Մարտակերտում
![]() Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում տեղի է ունեցել արցախյան ամենահամեղ ուտեստներից մեկի՝ ժենգյալով հացի փառատոնը: Այս մասին տեղեկացնում է Փառատոնի նպատակն է հրավիրել թե՛ մարդկանց, թե՛ պաշտոնյաների, թե՛ զբոսաշրջիկների և թե՛ էկոտուրիստների ուշադրությունը դեպի Հաթերք և փոփոխություն մտցնել գյուղի առօրյայի մեջ: Ժենգյալով հացը համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը: Յուրաքանչյուր արցախցի լավ գիտի նրա պատրաստման ձևը և համեղ համը, որը ուտելուց երբեք չես կշտանա: Ժենգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներից է պատրաստվում: Արցախի տարբեր կողմերից Հաթերք էին ժամանել արհեստավարժ մասնագետներ, որոնք հյուրերին ծանոթացնում էին ժենգյալով հացի պատրաստման հմտություններին, առանձնահատկություններին և գաղտնիքներին։ Տոնական սեղանների անպակաս մասն էին կազմում նաև խորովածը, գինին, վիլսալին, փախլավան, կաթնաշոռով հացը, բազմապիսի թթուների և մուրաբաների տեսականին, և այլ ազգային համեղ ուտեստներ: Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ազգային և հայրենասիրական երգ ու պարով՝ Հաթերքի միջնակարգ դպրոցի աշակերտների, մանկապարտեզի սաների և Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի երգիչների կատարմամբ: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36















