Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 209-ի

1619
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 11:35
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 209-ի

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 209-ի. այս մասին «Գազետա»-ի փոխանցմամբ հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդ Սուգան:

Նրա խոսքերով, ներկայումս 20 մարդ պաշտոնապես համարվում է անհայտ կորած: Պաշտոնյան հավելել է, որ ավելի քան 60,000 ոստիկաններ, ինքնապաշտպանական ուժեր և հրշեջներ աշխատում են գտնել և փրկել մարդկանց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 200-ը:

Նշվում է նաև, որ ոչ պաշտանապես շուրջ 60 անձինք համարվում են անհայտ կորած: