«Այցելի՛ր Երևան-2800» խորագրով ցուցահանդես՝ Գլենդելում
![]() «Երևան 2800» կայքից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ, ի թիվս տոնական բազմաթիվ միջոցառումների, հուլիսի 13-21-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում կանցկացվի Երևանի թեմատիկ լուսանկարների ցուցահանդես՝ «Այցելի՛ր Երևան-2800» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարներում պատկերված է 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբների, նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը: Հարկ է նշել, որ հին և խորհրդային շրջանի լուսանկարների բնօրինակներն այսօր էլ պահպանվում են Երևանի պատմության թանգարանի հավաքածուներում և արտատպվել են հատուկ այս ցուցահանդեսի համար: «Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսի անցկացման նպատակն է բոլորին ներկայացնել մայրաքաղաք Երևանը՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով տեսնել և յուրովի զգալ մեր հնամյա քաղաքի շունչն ու ջերմությունը, նաև հրավիրել բոլորին մեր հյուրընկալ քաղաք՝ միասին տոնելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը: Հիշեցնենք, որ «Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը, հայտնում է քաղաքապետարանը: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
