Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

1698
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 11:10
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

Հայաստանը մնում է Ռուսաստանի մոտ դաշնակիցը և հույս ունի հետագայում ևս զարգացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան երկրների հետ հարաբերությունները: Այս մասին Euronews-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մնում ենք Ռուսաստանի մոտ դաշնակիցը և հույս ունենք զարգացնել հարաբերություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Եվրոմիության և ԱՄՆ-ի հետ: Մենք չենք պատրաստվում կտրուկ փոխել մեր արտաքին քաղաքականությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերն է: Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին՝ Կոսովոյում և Աֆղանստանում: Դա հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային հարթակում անվտանգության ապահովմանը: Սակայն մենք նաև ՀԱՊԿ անդամ ենք և մեզ տեսնում ենք այդ կազմակերպությունում»,- հստակեցրել է ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել՝ Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված միջոցառմանը: