Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հայտնի է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը

488
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 11:20
Հայտնի է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը

Երևանի ավագանու նիստում քվեարկության դրվեց ՀՀԿ-ի առաջարկը, այն է՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել հուլիսի 16-ին: Ձայների 34 կողմ, 11 դեմ, ձեռնպահ 1 հարաբերակցությամբ, այն ընդունվեց:

Քվեարկության դրվեց նաև «Ելք»-ի առաջարկը՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը: Ձայների 15 կողմ, 34 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, առաջարկը չընդունվեց: