«Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս». Լևոն Շիրինյան
![]() Քաղաքագետ Լևոն Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ նայում ես Երրորդ Հանրապետության գլխավոր դերակատարների, նրանց հարազատների, թերմացքներից օգտվածների, մանավանդ ուժային կառույցներում ճարպակալածների հոխորտանքներին, վերջին շրջանում անմեղսունակի տեսքով, չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս: Պարզվում է՝ ուղեղից այս ճարպակալածները Հայաստանը կողոպտել են մինչև վերջին թելը՝ հանուն հայ ժողովրդի: Ըստ էության, պետականության ՍԱԲՈՏԱԺԸ իրենց առաջնորդ- բոնզերի ղեկավարությամբ կազմակերպել են հանուն Տիգրան Մեծի կայսրության, սակայն ստորաբար մոռանում են գողոնը վերադարձնելու մասին, զինաթափվելու մասին և նման այլ բաների մասին: Երբ տեսնում ես այդ որկրամոլների ողորմելի ֆիզիոնոմիան, մտածում ես, որ սրանց ուղեղին չի հասել, որ իրենց Հայաստանն այլևս չկա, որ իրենք վաղուց պատմության աղբանոցում են իրենց սուտ գեներալներով և օտարահպատակ առաջնորդներով՝ ուռած դեմքերով»: Աղբյուրը` Լևոն Շիրինյանի ֆեյսբուքյան էջ |
«Մի՛ չարացեք». Արման Բաբաջանյան
2205:05«ՌԴ-ում ՀՀ դեսպանը պետք է պարզաբանի՝ ինչու են ռուսական ԶԼՄ-ներն սկսել հակահայկական քարոզչություն». Արման Բաբաջանյան
71Երեկ, 21:21Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
65Երեկ, 19:28Գագիկ Եղիազարյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
82Երեկ, 19:14Իսրայելը հերթական տեսանյութն է հրապարակել. այս անգամ «ոչնչացվում են» ռուսական ուղղաթիռները (տեսանյութ)
221Երեկ, 17:10ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել
73Երեկ, 16:40