Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հունաստանն արտաքսում է ռուս դիվանագետներին՝ երկրի գործերին միջամտելու համար. ԶԼՄ-ներ

1670
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 13:00
Հունաստանն արտաքսում է ռուս դիվանագետներին՝ երկրի գործերին միջամտելու համար. ԶԼՄ-ներ

Հունաստանի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ երկու ռուս դիվանագետների արտաքսում են երկրից՝ ազգային անվտանգության դեմ անօրինական գործողությունների համար, ևս երկուսին արգելվել է մուտք գործել հունական տարածք: Այս մասին «Գազետա»-ի փոխանցմամբ, հաղորդում է «Կաթիմերինի» թերթը:
Ինչպես նշվում է, Աթենքը նման գործողություններով պատասխանում է Հունաստանի ներքին գործերին ռուս դիվանագետների անօրինական միջամտությանը:
«Աթենքի դիվանագետների դեմ մեղադրանքների թվում են տեղեկատվության հավաքման և տարածման փորձերը, ինչպես նաև պետական պաշտոնյաների կաշառակերությունը»,- ասվում է հոդվածագիրը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հունաստանը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ:
«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Աթենքի որոշումը վերաբերում է բացառապես այս չորս մարդկանց գործողություններին և դա բացարձակ չի առնչվում Ռուսաստանի նկատմամբ Հունաստանի ընդհանուր վերաբերմունքին»,- գրում է թերթը
Մեկ այլ աղբյուրի համաձայն, Ռուսաստանի պատասխանը կհանգեցնի իրավիճակի սրման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հրավիրել է Ռուսաստան: