Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ Հռոմում անցկացվող երաժշտական մրցույթ-փառատոնի շրջանակում
![]() Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 11-ին Իտալիայում անցկացվող «Երաժշտության ներքո» խորագիրը կրող երաժշտական փառատոնի և դաշնամուրային մրցույթի շրջանակներում կղեկավարի Հռոմի Roma Tre նվագախումբը։ Որպես մենակատարներ հանդես կգան մոսկվայաբնակ մեր հայրենակից, ջութակահար Հայկ Կազազյանը և հայտնի կլարնետահար Շիրլի Բրիլը։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի և Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։ Համերգը կկայանա Հռոմի հանգույն օպերային թատրոններից մեկնում՝ 1732 թվականին բացված Teatro Argentina-ում։ Այն կառուցված է Պոմպեյի թատրոնի մի հատվածում։ «Երաժշտության ներքո» միջազգային փառատոն-մրցույթը կյանքի է կոչվում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։ Այն մեկնարկել է հուլիսի 9-ին և կշարունակվի մինչև հուլիսի 17-ը։ Փառատոնային համերգներն երաժշտասերներին հնարավորություն կտան ունկնդրելու ամենատարբեր երկացանկ՝ օպերայից, մինչև սիմֆոնիկ, դաշնամուրային և նվագախմբային գործեր։ Մրցույթ-փառատոնի նպատակն է ներկայացնել աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների, ինչպես նաև դասական արվեստում բացահայտելու նոր անուններ։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
