««Սարի թաղի 8-րդ շարքի տները՝ պայթած կոյուղաջրերի պաշարման մեջ». Նաիրա Զոհրաբյան
«Սարի թաղի 8-րդ շարքի տները համառ հետևողականությամբ պարբերաբար հայտնվում են պայթած կոյուղաջրերի պաշարման մեջ։ Արդեն քանի օր է հնարավոր չէ այդ փողոց մտնել՝ խայտառակ հակահիգիենիկ վիճակ, մարդկանց տներում կոյուղալճակներ, համաճարակի ռեալ վտանգ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով Սարի թաղի մի քանի փողոցներում առկա կոյուղաջրերի խնդիրը: Պատգամավորը նշել է, որ այսօր իր գործընկեր Վահե Էնֆիաջյանին հետ այցելել է Սարի թաղ և զրուցել բնակիչների հետ: «Պարզվում է՝ խնդիրը տարիների պատմություն ունի. ոմն մեկը, ով այդ տների շարքում իր համար «բուդկա» է կառուցել՝ կոյուղագիծը հանել, հունը փոխել և նոր ու անհասկանալի կոյուղագիծ է քաշել, որն էլ պարբերաբար պայթում է և ստեղծում հակահիգիենիկ ու վտանգավոր վիճակը։ Խնդրին տեղում ծանոթանալուց հետո անմիջապես դիմեցինք քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր» և առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, քանզի բնակիչները երեխաներին, ըստ էության, էվակուացրել են տարածքից՝ հնարավոր համաճակարից խուսափելու համար, ինչպես նաև՝ Ջրային տնտեսության պետական կոմիտե»,- գրել Զոհրաբյանը՝ շարունակելով. «Քաղաքապետարանը, բնականաբար, իր «ստիլին» համաձայն, հայտարարեց, որ խնդիրն իր տիրույթում չէ և հղում արեց «Վեոլիա Ջրին», այնտեղից էլ ասացին, որ խնդրին ծանոթ են և անմիջապես վթարային խումբ են ուղարկում»։ Պատգամավորները տեղեկացնում են, որ Ջրային պետական կոմիտեի ներկայացուցիչներն արդեն Սարի թաղում են և զբաղվում են խնդրի կարգավորմամբ: «Իր անձնական «բուդկայի» համար թաղի կոյուղագիծը փոխած քաղաքացուն բարեկամաբար հորդորում եմ չընդդիմանալ և կոյուղագիծը վերադարձնել իր նախնական կարգավիճակին»,- նշել է պատգամավորը։ |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00