Տաթևում տեղի է ունեցել «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան
![]() Հուլիսի 6-ին Տաթևի վանքի բակում Ռոլան Հայրապետյանի ղեկավարած Musicatreize անսամբլը, Ֆրանսիայի ռադիոյի պատանեկան երգչախումբն ու Տաթևի վանքի մանկական երգչախումբն առաջին անգամ միասին կատարել են «Արշակի երգը» ստեղծագործությունը։ «Արշակի երգը» պատմում է մարդկային լեզվի կորստի մասին և թե ինչպես են մարդիկ փորձում փրկել բառերն անհետացումից։ Մինչ համերգը, Ֆրանսիայի ռադոյի պատանեկան երգչախումբը վարպետության դասեր է անցկացրել Տաթևի երգչախմբի համար։ Համերգի փորձերն ու վարպետության դասերն անցկացվել են Երևանում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում։ Բացօթյա պրեմիերային ներկա էին Տաթևի և հարակից համայնքների բնակիչներ, զբոսաշրջիկներ, որոնք շուրջ մեկ ժամ վայելել ենՏաթևի սաների ու ֆրանսիացի երաժիշտների համատեղ ելույթը։ «Արշակի երգ» ստեղծագործությունը հուլիսի 7-ին ներկայացվել է նաև Դիլիջանում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը, Դիլիջանի բնակիչներ, զբոսաշրջիկներ։ «Արշակի երգ»-ի ֆրանսիական պրեմիերան տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի ռադիոյի մեծ համերգասրահում։ Նշենք, որ «Արշակի երգը» երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, ստեղծագործության խոսքերը գրել է հանրահայտ ֆրանսիացի գրող Լորան Գոդեն: ![]() ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36




