Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարարը հրաժարական է տվել

4786
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 12:35
Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարարը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոմիության կազմից դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսը հրաժարական է տվել, հաղորդում է Press Association-ը:

Հրաժարականի մասին հաղորդվել է քաղաքական գործչի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպումից հետո:

Telegraph-ի հաղորդմամբ՝ հրաժարական են տվել նաև նրա տեղակալներ Սթիվ Բեյքերն ու Սուել Բրավերմանը:

Brexit-ի հարցով նախարարի պաշտոնն ստեղծվել էր 2016թ. Մեյի վարչապետության օրոք:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա 2019թ. մարտի 29-ին: