Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կանադայում շոգից 50 մարդ է մահացել

1976
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 12:05
Կանադայում շոգից 50 մարդ է մահացել

Կանադայի Քվեբեկ նահանգում անոմալ շոգի հետևանքով մինչև 50 մարդ է մահացել, հաղորդում է Montreal Gazette-ը՝ հղում անելով առողջապահության տեղական մարմիններին:

Ավելի վաղ հաղորդվել է 33 զոհի մասին:

Նահանգի առողջապահության նախարարը պնդում է, որ զոհերի թիվը հասնում է 50-ի:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ երեկ առավոտյան Կանադայի շրջակա միջավայրի պահպանման հարցերով նախարարությունը չեղարկել է Մոնրեալ քաղաքում անոմալ շոգի նախազգուշացումը: Մոնրեալում մահացել է 28 մարդ:

«Վտանգի մակարդակը բարձր է՝ չնայած խոնավության մակարդակի նվազեցմանը»,- պարբերականին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը: