Պոլինա Օսետինսկայան և Կարեն Շահգալդյանը ելույթ կունենան «Արմենիա» փառատոնի եզրափակիչ համերգին
![]() Հուլիսի 6-ին՝ ժամը 19.30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ երեկոն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան և ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը կղեկավարի մալթացի հանրահայտ դիրիժոր Ալան Չիրքոփը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններից։ Նշենք, որ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան հայտնի է նաև գրական շրջանակներում. նրա՝ 2008 թվականին գրած «Մնաս բարով, թախիծ» վերտառությամբ ինքնակենսագրական գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Այստեղ նա պատմում է փառքի և հիասթափության, աշխատանքի և նվաստացման, երաժշտության և սկանդալային պահերով լի իր կյանքի դժվարին ուղու մասին։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
