Հայ պատանիները հաղթանակած են վերադարձել Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնից
![]() Հայ պատանիները հաղթանակներ են գրանցել Վրաստանում անցկացված Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնին: «Վրաստանից՝ սիրով» խորագրի ներքո անցկացված միջազգային իրադարձությանը մասնակցել են խմբեր Հայաստանից ու մարզերից, ովքեր գրավել են մրցանակային հորիզոնականներ: «Այս տարի կրկին մեր մասնակիցները փայլեցին Բաթումիի օպերային թատրրոնում անցկացված Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնին: Այս մրցույթ-փառատոնը ներառում է արվեստի տարբեր ճյուղեր՝ երգ, պար, նկարչություն, թատրոն, ասմունք և այլն: Մրցույթին մասնակցել է 58 հայ պատանի, և նրանց մեծ մասը գրավել են մրցանակային տեղեր»,- նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան), ով նաև Wonderland-2018 միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներից էր: Նշենք, որ մրցութային ժյուրին բաղկացած էր 9 երկրների ոլորտի առաջատար մասնագետներից, պրոֆեսիոնալներից: Ռոլանդ Ռեյի (Աբրահամյան) խոսքով՝ միջազգային մրցույթին մասնակցել են 1500-ից ավելի պատանի արտիստներ 15 երկրներից: Հայ պատանիները ներկայացել են տարբեր ոճերում ու տարիքային խմբերում, հանդես եկել ինքնատիպ ելույթներով, և արդյունքում վերադարձել են հայրենիք հաղթանակներով՝ գրավելով I, II, III տեղերը տարբեր տարիքային խմբերում: Նշենք, որ իրադարձությանը մասնակցել են Ջիվանու աշուղական դպրոցի Արմինե Հունանյանի վոկալի խումբը, Հրազդանի «Արամազդ» թատերախումբը, Նոր Գեղիի «Կանթեղ» երգչախումբը, Ծաղկաձորի արվեստի դպրոցի պարային խումբը, Մարալիկի «Անի» պարային համույթը, Երևանի «Արարատ» պարային համույթը, ինչպես նաև ասմունքող Վանաձորից: ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36


